Untitled Document

Ջուրը հիշողություն ունի

ԿոհակՋուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարրթը: Մարդը 70-90% (կախված տարիքից) բաղկացած է ջրից: Կենսագործունեությունն ապահովելու համար նա ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկ ու կես լիտր էլ կլանում է մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելով:
Փաստ.Հարավ-արևելյան Ասիա, 1956 թ.: Ռազմական ինստիտուտի մասսայական ոչնչացման զինամթերքի պատրաստման գաղտնի լաբորատորիա: Արդեն մի քանի տարի աշխատում են ուժեղագույն բակտերոլոգիական զենքի ստեղծման վրա: Բազմաթիվ խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվում են այն հատկությունները, որը պիտի ունենա այդ զենքը: Քննարկումն անսպասելի ընդհատվում է. բոլոր մասնակիցներին տեղափոխում են հոսպիտալ` սուր սննդային վարակի ախտանիշերով (սիմպտոմ): Բացի ջրամանների ջրից, գիտնականները ուրիշ ոչինչ չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին` ոչ մի վնասակար խառնուրդ, քիմիական կազմը H2O: Հետաքննությունը մտնում է փակուղի: Հաշվետվության մեջ այդպես էլ գրեցին. թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը:
Քսան տարի անց առաջադրվեց հիպոթեզ, որը կարող է բացատրել ջրի անկանխատեսելի պահվածքը. ջուրը հիշողություն ունի: Աշխարհի տարբեր մասերում կատարված փորձերի արդյուքները ցույց են տվել, որ ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն, գրանցում է այն ամենը, ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում: Ջրին բավարար է առարկայի հետ հպումը, որպեսզի իմանա նրա հատկությունների մասին ու պահի նրա մասին ինֆորմացիան իր հիշողության մեջ:
Տպավորելով (ֆիքսելով) ինֆորմացիան. ջուրը նոր հատկություններ է ձեռք բերում, միաժամանակ նրա քիմիական բաղադրությունը մնում է անփոփոխ (ջրի կառուցվածքը` նրա մոլեկուլների դասավորությունը, կարևոր է քիմիական բաղադրությունից):
Ջրի մոլեկուլները միավորվում են խմբերի, կլաստերների: Հենց այդ կլաստերներն են հանդիսանում յուրատեսակ հիշողության խոռոչներ: Որպես նյութ ջուրը չի փոխվում, սակայն նրա կառուցվածքը` կարծես ներվային համակարգ, արձագանքում է ցանկացած գրգռումներին ու ազդեցություններին: Ժամանակակից սարքերը կարողացել են ֆիքսել, որ ջրի հիշողության յուրաքանչյուր խոռոչում կա 440 հազար ինֆորմացիոն պանել, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է շրջակա միջավայրի հետ փոխազդեցության իր ձևի համար: Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը գրանցում է իր բաժին ինֆորմացիան: Ավելի պարզ կարելի է բացատրել այսպես. պանելներից մեկը գրառում է օրինակ ջրի հետ փոխհարաբերվող առարկայի արտաքին տեսքը նկարագրող ինֆորմացիա, մյուսը առարկայի` ագրեգատային վիճակն է ֆիքսում ու այդպես շարունակ: Փաստորեն ջրի մեկ խոռոչը կարող է պարունակել շրջակա միջավայրի մասին 440 հազար տեսակի տարբեր ինֆորմացիա: Եթե կլաստերը դիտարկենք, որպես որոշակի մոլեկուլների խումբ, ապա նրա կյանքի տևողությունը կարճ է: Իսկ եթե դիտենք այն, որպես կառուցվածք, որին մոլեկուլները կարող են լքել և որի մեջ կարող են ներգրավվել մոլեկուլներ, ապա կլաստերը կարող է գոյատևել երկար ժամանակ: Մոլեկուլյար կառուցվածքը ջրի այբուբենն է ու կարելի է ինչպես ստեղծել ջրային նախադասություններ, արտահայտություններ, բանաձեւեր, այնպես էլ փոփոխել դրանք:
Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները. սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասկան էմոցիաներ. վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում:
Դոկտոր Էմոտոյի լաբորատորիա. ջրի վրա ազդեցություններ են կիրառվում և ջրի տպավորությունները ֆիքսվում են նրա արագ սառեցման միջոցով: Բացարձակ աղավաղված կառուցվածք էր ստացվել այն ջրի մոտ, որին ասվել էր. ՙես քեզանից զզվում եմ՚, գեղեցիկ նախշ էր ստացվել ՙշնորհակալություն՚, ՙներիր՚ բառերի ազդեցությունից:
ՋրվեժԲնության մեջ գետերն ու առվակները միշտ հոսում են սահուն ոլորաններ ու գալարներ ունեցող հունով, այն դեպքում, երբ ցանկացած ջրատար համակարգում ջուրը բազմաթիվ անգամ թեքվում է ուղիղ անկյան տակ: Ամեն շրջադարձի հետ նրա բնական կառուցվածքը ավելի ու ավելի շատ է խախտվում: Ջրատար համակարգի ջուրն ունի տարբեր ձևի բյուրեղներ, սակայն դրանք բոլորն էլ դեֆորմացված են. չկա ոչ մի գեղեցկություն ու սիմետրիա: Ավելին` հոսելով խողովակներով ջուրը կլանում է մարդկանց, կենդանիների ու բույսերի էներգիաները, որոնք ապրում են այն տանը, որով անցնում է խողովակը: Շատ քաղաքներում ջուրը փակ ցիկլի մեջ է. անցնելով մաքրման համակարգի միջով` այն նորից վերադառնում է մեր տները, պահպանելով ջրի քիմիական բաղադրությունը: Սակայն սարսափելին այն է, որ ջուրը մեզ հասնում է, անցնելով հազարավոր տների ու բնակարանների միջով` կլանելով իր անցած ճանապարհի ինֆորմացիան: Մենք աղտոտում ենք ջուրը հոգեպես` ջուրն, անցնելով տներով, կլանում է ատելություն, չարություն, սթրես և այլն:
Մոլեկուլյար մակարդակում ջուրը ԴՆԹ գալարագծի (սպիրալ) կառուցվածքն է ստեղծում. եթե ջուր չլինի, չի լինի նաև գալարագիծը: Նա ստեղծում է պրոտեինների կառուցվածք, որը չէր աշխատի առանց ջրի: Միայն ջրի մեջ է սկսում իր կյանքը ցանկացած սերմ, սաղմ: Հենց ջուրն է, համակարգչի նմանությամբ, բացում ցանկացած բիոլոգիական ծրագիր, բայց և փոխել այն կարող է միայն ջուրը:
Ջրի վիճակը կարող է փոխել մարդու վիճակը, քանի որ մարդու մարմինը իրենից հենց ջուր է ներկայացնում: Փորձերը ցույց են տվել, որ ստրուկտուրավորված (արտաքին ազդեցությունների միջոցով հնարավորինս վերականգնում են ջրի մոլեկուլների իրական կառուցվածքը, դասավորությունը) ջուր խմելուց հետո մարդու արյան մեջ դրական փոփոխություններ են կատարվում:
Աղոթքներ ընթերցելով` մարդը փոխում է ջրի կառուցվածքը: պարզվում է, որ ցանկացած լեզվով աղոթքի բառերի տատանման հաճախականությունը հավասար է 8 գիգահերցի, ինչը համապատասխանում է Երկրի էլեկտրոմագնիսկան դաշտի տատանման հաճախականության հետ: Բացարձակապես բոլոր մթերքները ջուր են պարունակում և աղոթքը մթերքում պարունակվող ջրին ներդաշնակ կառուցվածք է հաղորդում (երևի դա է պատճառը, որ որոշ կրոններում ընդունված է հաց ուտելուց առաջ աղոթել): Խորհուրդ. սեղան նստեցեք շատ լավ տրամադրությամբ: Նա ով նեգատիվ մտքեր է արձակում, աղտոտում է սեփական ջուրը, որից բաղկացած է իր մարմնի 70-90 %-ը: Մարդու սխալն իրեն է վերադառնում ոչ թե պատժի այլ արդյունքի տեսքով:
Մեջբերում Աստվածաշնչից. ՙՉկա անհնար ոչինչ հավատացյալի համար՚: Բոլոր սուրբ գրություններում պատմություններ կան մարդկանց մասին, որոնք հավտքի ուժով կարողացել են հրաշքներ կատարել: Ծովը ետ քաշվեց Մովսեսի առաջ, իր հավատքի շնորհիվ, որ Աստված չի թողնի Իր ժողովրդին: Կան շատ դեպքեր, երբ աղոթքը կանգնեցրել է հիվանդությունը: Երբ Հիսուս Քրիստոսը ջուրը գինի դարձրեց, նա չավելացրեց դրա մեջ շաքար կամ այլ լուծույթներ: Նա ջրին բացարձակ հատուկ հատկություն հաղորդեց: Հիսուսը ազդեց ջրի վրա ոչ բառերով, այլ իր հոգևորությամբ:
Աշխարհի շատ լաբորատրիաներում կատարվել է փորձ. նույն տարայի ջուրը բաժանել են երկու անոթների մեջ: Արտաքին ազդեցությունների միջոցով փոխել են անոթներից մեկի ջրի կառուցվածքն ու հատկությունները: Շուտով երկրորդ անոթի պարունակությունը առաջին անոթի կրկնությամբ փոխել է իր կառուցվացքը: Արդյոք սա նշանակում է, որ մարդկանց մեջ, որոնք իրենցից ներկայացնում են ջրային կառուցվածքներ, գոյություն ունի դիստանցիոն կապ: Կատարված փորձերը ցույց են տալիս, որ մարդկանց միջեւ կա այդպիսի կապ եւ անխափան գործում է նույնիսկ մայրցամաքից մայրցամաք:
Հիպոթեզ. հեղուկը կատարում է ինֆորմացիոն հաղորդիչի դեր: Այն ինչ մտածում ու կատարում է մարդը, ազդում է ոչ միայն իր, այլ նաեւ այլ մարդկանց վրա, ամբողջ տիեզերքի վրա: Մարդն իր մտքերով ազդում է շրջակա միջավայրի վրա: Ուղղակի, մի պահ մտածեք, որ բնության մեջ բոլոր օրգանիզմները պարունակում են իրենց ծավալի համեմատությամբ ահռելի քանակությամբ ջուր: Իր դրական ու բացասական մտքերով ու գործողություններով մարդն ազդում է բնության վրա, եղանակային փոփոխությունների վրա:

Թվեր.
ՓոթորիկՎերջին 9 տարում Գրենլանդիայի սառույցի հալման արագությունը աճել է 3 անգամ:
Վերջին 30 տարում փոթորիկների կործանիչ ուժը աճել է 2 անգամ:

1973-1982 թ. աշխարհում տեղի է ունեցել 1,5 հազար տարերային աղետ:
1983-1992 - 3,5 հազար:
1993-2002 - 6 հազար:

Ինֆորմացիոն աղտը թունավորում է ջուրը` կուտակվելով նրա մեջ: Ջրին տրված է ինքնամաքրման հատկություն: Դա տեղի է ունենում ագրեգատային վիճակի փոփոխության ժամանակ: Սակայն, այսօր մարդու կողմից ջրի աղտոտման արագությունը գերազանցում է նրա ինքնամաքրման արագությանը, որի հետեւանքով էլ խախտվել է բնության օրինաչափությունը:

Ստորեւ ներկայացված են բազմաթիվ փորձերի ժամանակ ջրի վրա արտաքին ազդեցություններից (միտք, խոսք, երաժշտություն) նրա կառուցվածքային փոփոխության արդյունքներ:

Սեր եւ վերածնունդ
Շնորհակալություն
Ես կսպանեմ քեզ
Դու հիմար ես
Սեր եւ վերածնունդ
Շնորհակալություն

Ես քեզանից հոգնել եմ,
ես կսպանեմ քեզ

Դու հիմար ես
Ես քեզ ատում եմ
Ադոլֆ Հիտլեր
Մայր Թերեզա
Հույս
Ես քեզ ատում եմ
Ադոլֆ Հիտլեր
Մայր Թերեզա
Հույս
 
Բուդդայական աղոթք Քրիստոնեական աղոթք Մուսուլմանական աղոթք
Բուդդայական աղոթք Քրիստոնեական աղոթք Մուսուլմանական աղոթք
Բեթհովենի երաժշտությունը Բախի երաժշտությունը Ծանր ռոք
Բեթհովենի երաժշտությունը Բախի երաժշտությունը Ծանր ռոք


Сайт управляется системой uCoz